News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեան կրկին հայտնվել է թանձր թունավոր ծխածածկույթի տակ, ինչն ստիպել է իշխանություններին՝ հորդորել մարդկանց քիչ հայտնվել փողոցներում, տեղեկացնում է RG-ն։

Համաձայն ցերեկվա ժամը 2-ի տվյալների՝ Սեուլի կենտրոնում առողջության համար վտանգավոր РМ 2,5 միկրոմասնիկների պարունակությունը կազմում է 178 մկգ/մ3, այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առողջության համար անվտանգ է համարում միջին օրական 25 մկգ/մ3-ը։

Ծխածածկույթի պատճառով Հարավային Կորեայի մայրաքաղաքում դադարեցվել է գլխավոր սահադաշտի աշխատանքը, որը գտնվում է քաղաքապետարանի առջեւ։ Արգելվում է գնալ սահադաշտ, քանի որ РМ 2,5-ի պարունակությունը գերազանցում է 75 մկգ/մ³-ն։ Բացի այդ, բոլորին ուղարկվել են հանձնարարականներ՝ դուրս չգալ փողոց եւ ձեռնպահ մնալ բաց օդում ցանկացած գործունեությունից, կամ էլ, եթե փողոց դուրս գալն անհրաժեշտ է, ապա անպայման օգտվել դիմակներից։

Նշենք, որ մի քանի օր առաջ ծխածածկույթը հինգ օր շարունակ կախված է եղել Սեուլի վրա եւ ահա հիմա վերադարձել է։ Ինչպես պնդում են Կորեայում, այդ մասնիկների հիմնական մասը եկել է Չինաստանից։

Բժիշկների խոսքով՝ РМ 2,5-ը վտանգավոր է նրանով, որ առաջ է բերում սրտանոթային, թոքային հիվանդություններ, ինչպես նաեւ բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը՝ ընդհանուր առմամբ կրճատելով մարդկանց կյանքի տեւողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ