News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Տարածքների հանձնումը ուղղակի խոսքերի մեջ է եւ իրականության հետ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Մարդկային զարգացման  միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով նրան, որ տարածքների հանձնման մոտեցումը մշտապես եղել է բանակցությունների սեղանին դրված տարբերակների հիմքում:

«Որեւէ մեկը թող չմտածի, որ Ղարաբաղը իր գրպանում է, որ կարող է գրպանից հանի, այդ բլիթից մի մասը պոկի եւ ուրիշին տա: Տարածքների հանձնում չի լինելու, որովհետեւ Արցախն ինքն է իր ճակատագիրը որոշելու եւ ողջ հայությունը պարտավոր է Արցախին նեցուկ կանգնել: Այնպես որ այդ խնդրի մասին խոսելը ավելի շատ նման է ինքներս մեզ ցավ պատճառելուն:

Եթե մի բան գիտենք, որ պատրաստ ենք չանելու, ինչո՞ւ ենք դրա մասին ընդհանրապես խոսում: Այլ խնդիր է, որ պետք է գիտակցենք, թե դա չանելու համար ինչ է պետք անել»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանը նկատեց, որ եթե նույնիսկ դիվանագետները խոսում են դրա մասին, մենք պետք է հասկանանք, որ շատ բաներ ունենք կատարելու տանը՝ տնտեսության զարգացում, պետական ինստիտուտների հզորացում, ռազմարդյունաբերության ոլորտի զարկ տալը, բանակի հզորացում, գիտական ներուժի ավելացում:

«Եթե մենք այս ամենն անում ենք, որեւէ մեկը, որքան էլ փորձի սցենարներ գրել, ինչ էլ երազի, որեւէ բան չի կարող անել: Կլինի այն, ինչ մենք ենք երազում: Եկեք մենք մեր երազը կյանքի կոչենք, իսկ թե իր հայտարարություններով Մինսկի խումբը փորձում է նոր այս իրավիճակն օգտագործելով ասել, թե նոր պրոցես է, դրական բան կլինի, եկեք դրա մասին մոռանանք, որովհետեւ ամեն օր սցենարը կարող է փոխվել»:

Թեւան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ ամեն ինչ մեր ձեռքում է, հողն էլ մեր ոտքերի տակ է. «Եթե մեր ոտքի տակի հողը չենք պահելու, որեւէ մեկին պետք չի մեղադրել: Իսկ եթե պահելու ենք, եկեք նման խոսակցություններին հանգիստ վերաբերվենք: Որեւէ մեկը չի պատրաստում հողային խնդրի հաշվին հարցեր լուծել, իսկ եթե փորձի, դա նրան չի հաջողվելու:

Նաեւ գիտեմ, որ 1994-95 թվականներից ի վեր չկա այն մարդը, որը կգնա ու էդ տեսակի հրամանը կտա»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ