News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հունվարի 11-ին, օրը ցերեկով, Շենգավիթ վարչական շրջանում մեքենա էին առեւանգել:

Եղբայրության փողոցի շենքերից մեկի մոտ, «Օպել» մակնիշի մեքենայի տերը մեքենայի դռները բաց, շարժիչը գործարկված թողնելով` մի քանի րոպեով տուն էր մտել, ինչի ընթացքում էլ կատարվել էր գողությունը...

Կատարվածի վերաբերյալ ժամը 13:40-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ ստացվեց. տեսնելով մեքենան չկա, տուժողը 1-02 էր զանգել:

«Օպելի» գույնը, հաշվառման համարանիշերը ճշտելուց հետո, իրավապահներն անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Կողմնորոշումներ ուղարկվեցին ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին: Հարկավոր էր արագ գործել, քանի դեռ կասկածյալը չէր հասցրել թաքցնել մեքենան: Ոստիկանության արտաքին եւ օպերատիվ ծառայություններից զատ, բացահայտման աշխատանքներին մեծապես կարող էին նպաստել նաեւ փողոցների տեսահսկող սարքերը, բայց գործը դրան չհասավ:

Մեքենան հայտնաբերվեց բացառապես ոստիկանության ծառայողների արագ փոխգործակցելու եւ պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ:

Բաժնի քրեական հետախույզները համագործակցելով Ճանապարհային ոստիկանության, պարեկապահակետային գնդի եւ Մալաթիայի բաժնի ծառայողների հետ, Սեբաստիայի փողոցում հայտնաբերեցին առեւանգված «Օպել» մակնիշի մեքենան եւ վարորդին մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ էլ ճշտվեց կասկածյալի ինքնությունը` Վերին Շենգավիթի բնակիչ Արսեն Բադալյան:

Նշենք, որ նախկինում գողության, գողության փորձի, կողոպուտի, կողոպուտի փորձի մեղադրանքով դատապարտված Բադալյանը քրեակատարողական հիմնարկից 2018 թվականի նոյեմբերի 7-ին է ազատվել` համաներման ակտով:

Հետեւություններ չէր արել, եւ հանցավոր ուղին նրան կրկին ոստիկանություն բերեց:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ