News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկան «ոչինչ չի անում» ներգաղթողներին կանգնեցնելու համար, որոնք փորձում են հայտնվել Ամերիկայում մեքսիկական տարածքով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեքսիկան ոչինչ չի անում, որպեսզի կանգնեցնի քարավանը, որն արդեն լրիվ ձեւավորվել է եւ ողեւորվում է դեպի Միացյալ Նահանգներ։ Մենք կանգնեցրինք երկու վերջին (քարավանները)»,- ասել է Թրամփը Թվիթերում։ Ընդ որում, նրա խոսքով՝ ներգաղթողներին «հեշտ չէ» կանգնեցնել, եթե չկա սահմանային պատ։

Թրամփը համառ պայքար է մղում դեմոկրատ կոնգրեսականների դեմ՝ փորձելով հասնել հավելյալ հատկացումների սահմանի պահպանման ու պատի կառուցման համար։ Համաձայնեցված բյուջեի բացակայության պայմաններում դաշնային նախարարությունների մոտ մեկ քառորդն արդեն մեկ ամիս աշխատում է կրճատված ժամանակացույցով, իսկ 800 հազար ծառայող աշխատավարձ չի ստանում։

Ավելի վաղ հարյուրավոր ներգաղթողներ կենտրոնաամերիկյան երկրներից հատել էին Գվատեմալայի ու Մեքսիկայի սահմանը՝ հերթական քարավանը կազմելու համար, որը կուղեւորվի դեպի ԱՄՆ սահման։ Մեքսիկան, որպես կանոն, այդ ներգաղթյալներին թողնում է իր տարածք՝ նրանց տալով հնգօրյա «հումանիտար» վիզա, թեեւ անմիջականորեն սահմանին մեքսիկական իրավապահ մարմինները համագործակցում են ամերիկացի գործընկերների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ