Հնդկաստանի իշխանություններն աշխատանքից ազատել են Punjab National Bank պետական ազգային բանկի կառավարիչներին, որոնց չէին կանխել 2 մլրդ դոլարի չափով մեքենայությունները: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Երկու գործադիր տնօրենների ազատումը, որոնց դաշնային ոստիկանությունը մեղադրել էր Կենտրոնական բանկի կառավարման սկզբունքները խախտելու մեջ, նմանօրինակ առաջին նախադեպն էր: Պարզվել էր, որ միլիարդատեր-ոսկերիչ Նիրավ Մոդին եւ իր հորեղբայրը տարիներ շարունակ խարդախությամբ դուրս էին բերել միլիարդավոր դոլարներ օտարերկրյա վարկի միջոցով՝ պայմանավորվածություն ձեռքբերելով բանկի աշխատակիցների հետ: