News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել հօգուտ ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Վարդան Գերավետյանի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը։

«Վճռաբեկ դատարանը ճանաչել է Վարդան Գերավետյանի անձնական ազատության և արդար դատաքննության իրավունքի խախտումը` ըստ էության փաստելով, որ առնվազն 2017թ. հոկտեմբերից մինչև ազատ արձակումը Գերավետյանը անազատության մեջ է պահվել ապօրինի որոշման հիման վրա»,– ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալի հետ քննարկելու են այս որոշումը եւ հնարավոր է հատուցում պահանջեն պետությունից՝ խախտված իրավունքի համար։

Նշենք, 2016 թվականին ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած Վարդան Գերավետյանը մեղադրվում է պատանդ վերցնելու եւ պահելու, զենք կրելու եւ առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ։ Վարդան Գերավետյանն այժմ ազատության մեջ է, նրա խափանման միջոցը փոխվել է, դատաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ