News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 85 մարդու: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Խորխե Ալկոսերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա խոսքով՝ դեռեւս հիվանդանոցներում են շարունակում մնալ 58 տուժածներ:

Իդալգո նահանգի Տուսպան-Տուլա խողովակատարում հզոր պայթյունն ու հրդեհը տեղի են ունեցել ուրբաթ երեկոյան, այն պահին, երբ հարյուրավոր մարդիկ վառելիք էին գողանում:

Մեքսիկայի Pemex պետական նավթային ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ Իդալգո նահանգում խողովակատարի պայթյունը եղել է ապօրինի ներփորվածքների հետեւանքով: Մարդիկ եկել էին արտահոսքի կամ դիտավորյալ կատարած փորվածքի վայր կանիստրներով եւ բիդոններով, որոնք լցնելով էին զբաղված, երբ տեղի է ունեցել պայթյունը:

Մեքսիկայի նոր կառավարությունը տարեսկզբից իրականացնում է բենզինի հափշտակության դեմ պայքարի ռազմավարություն: Իշխանությունները դադարեցրել էին վառելիքի ներմղումը միանգամից մի քանի խողովակատարերով՝ պայքարելու համար ապօրինի ներփորվածքների դեմ, եւ անցել էին բենզինը հիմնականում ցիստերններով տեղափոխելուն:

Դրանից բացի, նավթամշակման բոլոր գործարաններին եւ համակարգի ռազմավարական օբյեկտներին փոխադրումն իրականացրել են զորքերը: Սա արդեն հանգեցրել է ավտոլցակայաններ մատակարարումների խափանումների եւ լցակայաններում բազմաժամյա հերթեր գոյացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ