News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 25-ին Նոր նորքի 6-րդ զանգված Բադալ Մուրադյան փողոցում տեղադրված սրճեփ սարքի գումարի գողությունը ոստիկանները բացահայտել են։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Նախնական հաշվարկներով տուժողին պատճառվել էր 180 հազար գույքային վնաս։

Ոստիկանները  պարզեցին, որ գողություն կատարողները եղել են 2 հոգով, ձեռնոցներով, դեմքերն էլ բժշկական դիմակներով ծածկված։

Երեւանի բնակիչ 25 ամյա Արման Հովհաննիսյանի մեքենան դատարանի որոշմամբ խուզարկվել  է եւ հայտնաբերվել բժշկական դիմակները, ձեռնոցները, պտուտակահանները եւ այլ իրեր։ Հայտնաբերվածն առգրավվել է։

Պարզվել է, որ Արման Հովհաննիսյանն ու անձը չպարզվածքաղաքացին Նոր նորքի տարբեր մասերում սրճեփ սարքերից հափշտակություններ են կատարել՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ։

Ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջողառումների արդյունքում պարզվել է, որ գողության մեջ մյուս կասկածվողը Տիգրան Հայրապետյանն է, ոստիկանները նրան բերման են ենթարկել Երեւանի Բագրեւանդի փողոցից։

Գործով նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ