News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը պատրաստ է ընդհանուր 1,1 միլիարդ եվրոյով սատարել Ադրբեջանում երեք տրանսպորտային նախագծերի իրականացումը։ Այս մասին հայտնել է Trend-ը։

Պլանի մեջ ընդգրկվել են հինգ լոգիստիկ կենտրոնների եւ Ալյատ ավանում ազատ առեւտրի գոտու ստեղծումը, ինչպես նաեւ՝ «Արեւելք-Արեւմուտք» երկաթուղու արդիականացումը։ Առաջին երկու նախագծերը կֆինանսավորվեն պետական-մասնավոր գործընկերության հիման վրա, իսկ երրորդը՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հաշվին։

Նշվում է, որ ծրագրվում է աջակցություն ցուցաբերել նաեւ Արեւելյան գործընկերության մյուս երկրներում իրականացվող նախագծերին։ Բոլոր նախագծերի իրականացման համար կպահանջվի մոտ 13 միլիարդ եվրոյի ներդրում եւ նախատեսվում է ընդհանուր առմամբ 4800 կմ ավտոմոբիլային եւ երկաթուղային ճանապարհների, 6 նավահանգիստների եւ 11 լոգիստիկ կենտրոնների շինարարություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ