News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի Գերագույն դատարանը որոշել է, որ կառավարությունը համացանցն անջատելու լիազորություն չուներ, ինչն արվել էր անցյալ շաբաթ ամբողջ երկիրն ընդգրկած բողոքի ցույցերի հետ կապված, փոխանցում է AFP-ն:

Պետական անվտանգության նախարար Օուեն Նկուբեն հրամայել էր համացանցն անջատել՝ ցուցարարների հետ անվտանգության աշխատակիցների բախումների ֆոնին:

Դատավոր Օուեն Տագուն ասել է, թե «միանգամայն ակնհայտ է, որ նախարարը նման հրաման տալու լիազորություն չուներ»:

Հայտատուներին ներկայացնող փաստաբան Դեւիդ Խալիմանայի հայտարարությամբ՝ այս որոշումը նշանակում է, որ «բջջային ցանցի օպերատորները պետք է անհապաղ իրենց բոլոր բաժանորդների համար համացանցին ամբողջական եւ անսահմանափակ հասանելիություն ապահովեն»:

Խալիմանան նշել է, որ օրենքի տեսանկյունից նման կարգադրություն կատարելու իրավունք ունի միայն երկրի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ