News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հիմալայներում գտնվող հնդկական Սիկիմ փոքր նահանգի իշխանությունները հայտարարել են 610 577 քաղաքացիներից յուրաքանչյուրին համընդհանուր հիմնական եկամտով ապահովելու փորձարարական ծրագրերի մասին: Հաջողության դեպքում սխեման կդառնա այս տնտեսական հայեցակարգի աշխարհում խոշորագույն փորձնական տարբերակը, հայտնում է Naked-Science-ը:

Ունիվերսալ հիմնական եկամուտը կառավարության կողմից քաղաքացիներին պարբերական եւ անվերապահ վճարումն է: Տեսականորեն այս դրամական վճարումը պետք է փոխարինի հաճախ խճճված պետական օգնության ռազմավարությանը, որն ապահովում է պետությունը, եւ ծախսերի մասին որոշումները փոխանցել իրենց՝ քաղաքացիներին:

Սիկիմն առաջին անգամ չի հայտարարում նման հավակնոտ ծրագրերի մասին: 1998 թվականին այն հնդկական առաջին նահանգներից մեկն էր, որն արգելել է պլաստիկե փաթեթների օգտագործումը: Դրանից բացի տեղական իշխանությունները բնակարանով են ապահովել բոլոր քաղաքացիներին, իսկ վերջերս Սիկիմը դարձել է երկրում առաջին օրգանական նահանգը, որտեղ ամբողջությամբ արգելվել էր պեստիցիդների եւ պարարտանյութերի օգտագործումը:

Հայտնի է, որ որպես միջոցներ ներգրավելու հիմնական ոլորտներ կգործարկվեն տուրիզմն ու էներգետիկան. ամեն տարի նահանգ է այցելում ավելի քան 2,5 մլն մարդ: Որպես հավելյալ էներգիա գեներացնող շրջան, Սիկիմը իր հիդրոէներգիայի 90 տոկոսը վաճառում է: Հիմա կառավարությունը հանդիպումներ է անցկացնում փորձագետների եւ շահագրգիռ կողմերի հետ ու նախատեսում է փորձարկումը սկսել 2022 թվականին:

Ունիվերսալ հիմնական եկամտի գաղափարը հավանություն է ստացել Կրեմնիումային հովտում եւ այնպիսի հանրահայտ մարդկանց կողմից, ինչպիսին են Մարկ Ցուկերբերգը եւ Իլոն Մասկը, որը սա անվանել է «անհրաժեշը» քայլ, քանի որ ավտոմատացումն աստիճանաբար իր վրա է վերցնում մարդու աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ