News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն  եւ նրա փաստաբանների հայտարարությունները արժանի են վստահության: Հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով, Քոչարյանի փաստաբանները շատ պրոֆեսիոնալ եւ ուժեղ են, եւ, եթե գործը եւ նախկին նախագահի դեմ մեղադրանքներն ուսումնասիրելուց հետո նրանք հայտարարում են, որ գործը շինծու է, ապա դա այդպես է: «Ես այդպես կարծելու հիմքեր ունեմ գաղտնալսման հետ կապված տարօրինակ պատմությունից հետո, որն այդպես էլ  չբացահայտեցին եւ ամենայն հավանականությամբ, չեն բացահայտի: Որոշ ժամանակ կանցնի, եւ նոր ձայնագրություններ կհայտնվեն: Այս ձայնագրությունները ցույց տվեցին, որ այս ամենի հետեւում կա միայն մեկ մարդ `Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը», - նշեց Եղիազարյանը:

Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ դեռ օգոստոսին Հայաստանի իշխանությունները հայտարարել էին, որ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց հանվագործների անուններն այդպես էլ չհրապարակվեցին: Նա նաեւ կասկած հայտնեց այն կապակցությամբ, որ գործն իսկապես բացահայտվել է:

Եղիազարյանը նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ նոր իշխանությունները ի հեճուկս հասարակական կարծիքի թույլ տվեցին ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, որը մեղադրվում էր ռազմական ունեցվածքը յուրացնելու եւ զենքի ապօրինի պահպանման մեջ:

«Ձեզ չցնցե՞ց այն, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակեցին: Ցնցե՞ց, չէ:  Այս իշխանությունների հիմնական հաղթաթուղթը տուշոնկաների հետ կապված 14 հազար դոլարանոց Մանվելի գործն էր», - ասաց նա՝ հավելելով, որ սա նաեւ ապացույց է , որ քաղաքական գործերով բոլոր դատական որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի անմիջական մասակցությամբ՝ դատավորներին զանգի եւ ճնշում գործադրելու միջոցով:

Նրա համոզմամբ, եթե Մանվել Գրիգորյանին ազատ արձակեին առանց վարչապետի հետ համապատասխան համաձայնեցման, ապա հենց այդ օրը նման որոշում ընդունած դատավորների հասցեին վարչապետի զայրացած խոսքը կհնչեր, ինչպես դա եղավ Ռոբերտ Քոչարյանի դեպքում: Սակայն, չգիտես ինչու, նման բան չեղավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ