News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է  «DataArt» ընկերության տնօրենների խորհրդի անդամներ Միխայիլ Զավիլեյսկուն եւ Յուլյա Զավիլեյսկայային։

Նախարարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ «DataArt»-ի ներկայացուցիչները Հակոբ Արշակյանին ներկայացրել են ընկերության գործունեությունը։ «DataArt»-ը գործում է արդեն 20 տարուց ավելի եւ առաջարկում է ՏՏ լուծումներ ֆինանսական, առողջապահական, տուրիզմի, մեդիայի եւ ինտերնետ իրերի (IoT) ոլորտում։

Ընկերության երկու տասնյակ կենտրոններում աշխատում են 2600-ից ավելի մասնագետներ։ Ծառայությունների աշխարհագրությունն ընդգրկում է ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Արգենտինան եւ այլն։

Միխայիլ Զավիլեյսկին նշել է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է համագործակցությամբ, այդ թվում` Հայաստանում իրենց կենտրոնը հիմնելու ծրագրով։ Նրանք պատրաստակամ են աջակցելու նաեւ ՏՏ ստարտափերի էկոհամակարգի զարգացմանը, ինտեգրվելու հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտին եւ կիսելու իրենց գիտելիքներն ու փորձը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է տարբեր տարիներին, այդ թվում նաեւ Խորհրդային Միության ժամանակաշրջանում, բարձր տեխնոլոգիաների ոլորտում  հայ մասնագետների բարձր որակավորումը, Հայաստանի տեխնոլոգիական մեծ ներուժը, որոնց հիմքի վրա ներկայում էլ ակնհայտ են ոլորտի զարգացման ու առաջընթացի միտումները։

Նախարարն ընդգծել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական  համալսարանի նշանակալի  դերը ոլորտի զարգացման գործում։ Նշվել է նաեւ, որ ներկայում բուհում լուրջ բարեփոխումների փուլ է, ոլորտի առաջատար ընկերություններ ընդգրկված են կրթական մոտեցումների մշակման գործընթացում եւ իրենց լաբորատորիաններն են բացում այնտեղ։

Հակոբ Արշակյանը վստահեցրել է, որ Հայաստանում  նորարարության պակաս չկա, եւ համապատասխան միջավայրի ու պայմանների ստեղծման պարագայում սրընթաց վերելքն անխուսափելի է լինելու։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությանը , որի մաս են կազմում նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն ու ազգային վենչուրային հիմնադրամ ունենալու նախագիծը։

Քննարկվել են համագործակցության հնարավոր բոլոր ուղղությունները, դրանցում հայ մասնագետների ներգրավվածության հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ