News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցով խաղաղության համաձայնագրի՝ «խոշոր պայթյունի» էֆեկտով հեռանկարներ չկան, ինչպես նաեւ համոզիչ բեկման հեռանկարներ չկան՝ տասնամյա ինտենսիվ ռազմականացված մրցակցությունից եւ 2016թ. ապրիլին տեղի ունեցած լուրջ բռնարարքներից հետո: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Caucasus Survey»-ի խմբագիր, Chatham House-ի վերլուծաբան Լոուրենս Բրոերսը:

«Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ հայկական եւ ադրբեջանական կողմերի հիմնական կառուցվածքային անհամատեղելի գաղափարներից ոչ մեկը չի փոխվել: Սա նշանակում է, որ բեկումների մասին ցանկացած խոսակցություն մոլորության է տանում եւ գուցե նույնիսկ վտանգավոր է», - ասել է Բրոերսը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան փոփոխություններ հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ եւ արդյոք կարող է բեկում ակնկալվել:

Փորձագետը չի ակնկալում բեկում եւ կարծում է, որ կարեւոր է հեռանալը նման մտածելակերպից: Նա համոզված է, որ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ «կողմերն ամենեւին էլ պատրաստ չեն երկարատեւ պատերազմի», իսկ ստիպողականությունը, որպես ռազմավարություն, որեւէ արդյունքի չի հանգեցրել:

Այնուամենայնիվ, Բրոերսը նշում է, որ հակամարտող կողմերը հնարավորություն ունեն քաղաքական դաշտ բացելու ոչ բռնի այլընտրանքների համար: «Խաղաղ գործընթացի լայն շրջանակում շատ նոր դեմքեր են հայտնվել` Հայաստանի նոր ղեկավարությունից մինչեւ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նոր առաջնորդը: Վստահ եմ, որ շուտով մենք կտեսնենք փոփոխություններ նաեւ Լեռնային Ղարաբաղի իրական ղեկավարության մեջ: Առաջնորդի փոփոխությունը թույլ է տալիս վերանայել նախորդ ռազմավարությունները, բայց, իհարկե, միայն սա բավարար չէ: Մարդկանց միջեւ շփումների թվի ավելացմանն ուղղված ոչ մեծ քայլերը՝ հակամարտության գծում երկարաժամկետ լարվածության նվազման ֆոնին, կարող են դառնալ ամբիցիաների իրատեսական մակարդակ՝ ներկայիս կոնյունկտուրայում», -նշել է  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ