News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Սամվել Մայրապետյանի գործով առողջապահության նախարարությունը համագործակցում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության հետ որն այդ գործը քննում է եւ իր մասնագիտական եզրակացությունը տրվել է այս մարմիններին: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ես վստահ չեմ, որ հիմա կարող եմ բժշկական գաղտնիք բացահայտել, բայց այն դիրքորոշումը, որն հայտնում են քննչական մարմինները, ներառում է մեր դիրքորոշումը, հետեւաբար նրանց ասածը կարդալուց դուք կարող եք հաշվի առնել, որ մենք մեր կարծիքը տվել ենք իրենց: Ավելին չեմ կարող ասել, որովհետեւ բժշկական գաղտնի է պարունակում»,-հայտարարեց նախարարը:

Հարցին, թե այսինքն՝ Սամվել Մայրապետյանը կարո՞ղ է Հայաստանում տրանսլումինալ դրենավորման ենթարկվել, Արսեն Թորոսյանն արձագանքեց. «Իսկ դուք գիտե՞ք տրանսլումինալ դրենավորումն: Ես արդեն ասացի, որ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք նրանց, ում անհրաժեշտ է եւ նրանց կողմից պատասխանները, հարցի լուծումները ներառում են նաեւ մեր դիրքորոշումը, որը հիմնված է մասնագետների կարծիքի վրա»:

Լրագրողների պնդմանը՝ Հայաստանում նշված բուժական մեթոդը երբվանի՞ց է կիրառվում, քանի որ մասնագետներն ասում են, որ այն մեր երկրում չի կիրառվում, Թորոսյանը պատասխանեց. «Իսկ դուք վստա՞հ եք, որ նրան այդ մեթոդն է ցուցված հիմա: Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը հայտնվել է, քննչական մարմինները եւ դատախազությունը պատասխանելով ՄԻԵԴ-ին եւ փաստաբանական խմբին, հիմնվում են նաեւ մեր կարծիքի վրա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ «կաշառք ստանալուն օժանդակելը»: 30 մլն գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել, սակայն անձնագիրը չեն վերադարձրել եւ նա չէր կարողանում բուժման մեկնել Գերմանիա:

Մայրապետյանը առողջական խնդիրները լուծելու համար դիմել էր Եվրոպական դատարան, խնդրել ՀՀ իշխանություններին պարտավորեցնել վերադարձնել իր անձնագիրը: ՄԻԵԴ-ը ՀՀ իշխանություններից պահանջել էր հնարավորություն ստեղծել, որ Մայրապետյանը կարողանա պատշաճ բուժում ստանալ:

ՀՀ դատախազությունն իր հերթին հայտարարել է, որ ՄԻԵԴ-ը Սամվել Մայրապետյանի իրավունքի խախտման փաստ չի արձանագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում հաճարենու փայտանյութով բարձված մեքենա է հայտնաբերվել
Դիլիջանցի 33-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բարձված է 3,5 խմ հաճարենու...
Քաղաքացին հայտնել է, որ թիվ 35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է իր գլխին. նա հիվանդանոցում է
Դեպքի փաստով ոստիկանութան Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. Գրանցվել է 19 ավոտվթար, վիրավորվել է 24 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
Բացահայտվել է ազգային և էթնիկական թշնամանքի հիմքով հրեական կրոնական կենտրոնի գույքը վնասելու դեպքը. ՔԿ
Քննությամբ պարզվել է, որ նշված անձի կողմից կրոնական հաստատության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը եղել է...
Քերոբյանին առնչվող գործում պարզվելու է, որ պետությանն ամենամեծ վնասը պատճառել է ՔԿ-ն. Վահրամ Միրաքյան
Քանի որ պետաշխատողները նախընտրելու են չաշխատեն, որ չդատվեն...
Կոտայքում շտապօգնության ավտոմեքենան բախվել է փայտե էլեկտրասյանը, կոտրել այն.  բուժքույրը տեղափոխվել է ԲԿ
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ...
Ամենաշատ