News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թեեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուզում է Չինաստանի հետ առեւտրային փաթեթի միջոցով ամրապնդել շուկաները, միեւնույն է, նա չի թուլացնի իր դիրքերը Պեկինի կողմից կառուցվածքային բարեփեխումների անցկացման անհրաժեշտության հարցում՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Ըստ բանակցություններին ծանոթ աղբյուրների, չնայած համաձայնագրի կնքման վերջնաժամկետ համարվող մարտի մեկը մոտենում է, երկու կողմերն էլ դեռեւս հեռու են գործարքի համար անհրաժեշտ կարեւոր տարրերի համաձայնեցումից։

Հայտնում են նաեւ, ու Թրամփի թիմը, որի ղեկավարն է ԱՄՆ առեւտրային անդրդվելի ներկայացուցիչ Ռոբերտ Լայխթայզերը, կենտրոնացել է կառուցվածքային խնդիրների, ինչպես նաեւ առեւտրային անհավասարակշռության վրա։

Առաջընթացի բացակայությունը հանգեցրել է նրան, որ Թրամփի վարչակազմը հրաժարվել է վարչապետ Լյու Խեի այցից առաջ նախապատրաստական աշխատանքների համար չինական ավելի ցածր մակարդակի պատվիրակության հետ հանդիպումից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ