News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Դեմոկրատ Փիթ Բութիջիչը՝ Ինդիանայում Սաութ Բենդի քաղաքապետը, չորեքշաբթի օրը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Քաղաքական գործիչը ակնակալում է մնացած թեկնածուներից առանձնանալ նրանով, որ ԱՄՆ պատմության մեջ կլինի խոշոր կուսակցությունից նախագահի առաջին թեկնածուն, ով բացահայտ հայտարարում է իր միասեռական լինելու մասին։

Քաղաքականության մեջ համեմատաբար քիչ հայտնի 37-ամյա Բութիջիչը, ով երկու անգամ 100000 բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետ է ընտրվել, պնդում է, որ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության մեջ պետք են նոր դեմքեր, որոնք ընդունակ են լեզու գտնել բանվոր դասակարգի հետ, որը 2016թ․ երես թեքեց դեմոկրատներից՝ ընտրելով հանրապետական Դոնալդ Թրամփին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ