News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից նամակ է ստացել, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:

Նշվում է, որ Թրամփի նամակը ԿԺԴՀ ղեկավարին հանձնել է Կուսակցության ԿԿ փոխնախագահ Կիմ Են Չխորը, որը Վաշինգթոն էր մեկնել երկրորդ ամերիկա-կորեական գագաթաժողովի քննարկման համար:

«Կիմ Են Չխորն անձամբ հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը», — նշվում է գործակալության կայքում:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը նշել է, որ Կիմ Չեն Ընը գոհ է եղել Թրամփի հրաշալի նամակից:

Հյուսիսկորեացի առաջնորդը նաեւ վճռականություն եւ կամք է արտահայտել ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի վերաբերյալ փոխզիջման հասնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ