News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Արամի 23-ի հարցը վերջապես լուծվեց։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։

«Այսօր ստորագրվելու է եռակողմ պայմանագիր՝ տարածքի իրացնողի՝ AMC-ի, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի ու մշակույթի նախարարության միջեւ»,–հայտնեց նա։

Ըստ պայմանադրի՝ կառուցապատողը 14 մլն դրամ է տրամադրելու իտալացի ճարտարապետ Լուչիո Պեցին, որն էլ պետք է պատրաստի կառույցի վերականգման նախագիծը.  «Շատ ուրախ եմ, որ Լուչիո Պեցին գալիս է Արամի 23-ի համար։ Իհարկե, շատ ավելի ուրախ կլինեի, որ մեր եկեղեցիների փլված պատերի համար, որոնք ավելի մեծագույն արժեք են ներկայացնում, Լուչիո Պեցին չեկավ, գար։ Հիմա կարծում եմ, որ բոլոր կողմերը հանգիստ կլինեն»։

Մեսչյանի խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանի ներգրավվածությունը այս խնդրում միայն բարի կամքի դրսեւորում էր.  «Երեւանի քաղաքապետարանը ոչ մի առնչություն սրա հետ չունի, բացի բարոյականից։ Ուղղակի մենք զորավիգ ենք կանգնում դրան, ուղղակի բարի կամքի արտահայտությունն է, կոնկրետ դեպքում հուշարձանի սեփականատերը եւ կառուցապատողը պետք է իրար մեջ այս հարցերը լուծեն»

Այսպիսով, Արամի 23-ի հարցը, նրա խոսքով, փակված է. «Մի փոքր զարմանք կար, որ աղմուկը շատ ավելի շատ էր, քան թե պետք էր։ Եկեք չմոռանանք, որ Երեւանում միայն Արամիի պատը չէր քանդվել, եղել են նույնիսկ մարդկային զոհերով, որի մասին այդքան աղմուկ, կներեք, չի եղել, մի անհագստացեք, այդ պատը կվերականգնվի»։

Նշենք, որ Արամի 23 շենքում, որի պատը օրերս փլուզվել էր, տեղակայված է Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը։ Նրանք ամիսներ շարունակ ահազանգում էին շենքի սարսափելի վիճակի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ