News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2015-ին Հայաստանում րեզիդենտի կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 1119 քաղաքացի, 2017-ին`938, 2018-ին` մոտ 2000-ը: Այդ մասին հունվարի 24-ին «Ազգային օրակարգ» հիմնադրամի կազմակերպած միգրացիայի հարցերով քննարկման ժամանակ ասել է ՀՀ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքերով, 2018-ին եկածների եւ մեկնածների միջեւ տարբերությունը կազմել է 2966 մարդ: «Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հայաստանի տարածքում կան Հնդկաստանի մոտ 3000 քաղաքացիներ», - պարզաբանել է Ղազարյանը:

Իր հերթին «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ անմիջական շփում է ունեցել Հայաստանում բնակվող հնդիկների հետ եւ նշել, որ ընդհանուր առմամբ, նրանք բավարարված են հանրապետությունում իրենց կյանքով:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ խոսքը Հայաստանում սովորող ուսանողների մասին է, ովքեր կարողացել են ժամանակավոր աշխատանք գտնել: Քաղաքական գործիչը համոզված է, որ Հայաստանի ուղղությամբ միգրացիոն գործընթացներն աստիճանաբար աճելու միտում ունեն եւ պետք է պատրաստ լինել դրան:

«Ժամանակի ընթացքում նրանք մեզ դիմելու են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Մենք պետք է պատրաստ լինենք եւ նախապատրաստենք բոլոր իրավաբանական եւ իրավական մեխանիզմները, որպեսզի հետագայում հնարավոր խնդիրներ չլինեն, քանի որ մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք», - հիշեցրել է Փոստանջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ