News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանի կարծիքով` դատավոր Արտուշ Գաբրիելյանը միտումնավոր է ձգձգում իր նկատմամբ հետախուզում հայտարարելու քննիչի որոշման դեմ իր պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը` վկայակոչելով իր պաշտպանյալի ասածները:

Նշենք, որ այս գործով երկու ամիս է դատական նիստեր չեն կայանում: Այսօր էլ դատական նիստը հերթական անգամ հետաձգվել է: Փաստաբանի հետ զրույցում Վահագն Հարությունյանը նկատել է, որ այս կերպ դատավորը փորձում է թաքցնել նախկինում այլ գործերով իրականացրած ենթադրյալ ապօրինությունները:

«Տեղեկություններ ունեմ, որ այդ դատավորը նախկինում տարբեր հանցագործների ազատել է պատժի կրումից  կամ  մեղմ պատիժներ տվել: Իմ նկատմամբ հապշտապ կերպով` օրենքի խախտմամբ կալանքի որոշում կայացնելով, հետախուզման գործով նիստերը ձգձգելով,  Արտուշ Գաբրիելյանը փորձում է նախկին ապօրինությունները թաքցնել, այսինքն այս կերպ ինդուլգենցիա ստանալ»,-Միհրան Պողոսյանի միջոցով ասել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։

Միհրան Պողոսյանը դեռևս հունվարի 14-ին այս որոշումը բողոքարկել է ՀՀ վերաննիչ քրեական դատարանում: Փաստաբանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ  մինչ այժմ առաջին ատյանի դատարանը կալանքի որոշման վերաբերյալ նյութերը չի ուղարկել Վերաքննիչ քրեական դատարան և մինչ այսօր դատական նիստի օր նշանակված չէ:

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։

Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2–ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ