News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամերիկյան տիեզերանավ Օրիոնով (Orion) Լուսին կուղարկվեն երկու կանացի մանեկեններ, որպեսզի դրանց միջոցով չափեն ճառագայթման մակարդակը,  հաղորդում է «Գազետան»`վկայակոչելով European space agency-ին:

Նշվում է, որ Լուսնի շուրջ Օրիոնի առաջին առաքելության ընթացքում երկու կանացի մանեկենները կզբաղեցնեն ուղեւորների համար հատկացված տեղերը:

Հրապարակման համաձայն, մանեկեններին տրվել էր Հելգա եւ Զոհար անուները: Դրանք բաղկացած են 38 կտոր պլաստիկից, որոնք ներքին օրգանների ամբողջության իմիտացիա են ապահովում: Բացի այդ, նրանք հագեցած են 5,600 սենսորներով, որոնք չափելու են ճառագայթման մակարդակը: Սենսորները տեղադրված են մարմնի՝ ճառագայթման հանդեպ ավելի  զգայուն մասերում`թոքերում, ստամոքսում, արգանդում եւ ոսկրածուծում: Երկու մանեկենների միջեւ միակ տարբերությունն այն է, որ Զոհարին կհագցնեն  ռադիոպաշտպանիչ ժիլետ,  իսկ Հելգան կթռչի առանց դրա։

«Մենք ընտրեցինք կանացի մանեկեններ, քանի որ կին տիեզերագնացների թիվն աճում է, ինչպես նաեւ այն պատճառով, որ կանանց մարմինն ավելի խոցելի է ճառագայթման համար», - ասել է Թոմաս Բերգերը՝ գերմանական աէրոկոսմիկական կենտրոնի առաջատար գիտաշխատակիցը։

Ամերիկյան «Օրիոն» տիեզերանավի մեկնարկը  դեպի Լուսին նախատեսվում է 2020 թ. հունիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ