News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2019թ․ հունվարի 23-ից 29-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 5  երկրաշարժ.

Հունվարի 23-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 10 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ

Հունվարի 24-ին Իրան՝ Խոյ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք եւ 15 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ,

Հունվարի 26-ին ԱՀ-ում՝ Մարտակերտ քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Մինգեչաուր քաղաքից 19 հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Հունվարի 26-ին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնյան կղզիների Չիրովանգա քաղաքից 50 կմ դեպի հարավ-արեւմուտք: Նույն օրը Ֆիջի կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժին հետեւել է 5 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ