News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի իշխանությունները մշակում են տիեզերական տարածության մասին ազգային օրենքի նախագիծ: Այն հաջորդ տարի կներկայացվի Բունդեսթագի քննարկմանը, dp գործակալությանը հաղորդել է Տիեզերագնացության եւ օդագնացության հարցերով դաշնային կառավարության լիազոր ներկայացուցիչ Թոմաս Յարզոմբեկը:

Օրինագիծը նախապատրաստող Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է ձեւակերպել այն այնպես, որ այն հնարավորինս քիչ բյուրոկրատական ​​խոչընդոտներ պարունակի՝ աէրոկոսմիկական նախագծերում մասնավոր ներդրումների համար: Միեւնույն ժամանակ, օրենքում չեն լինելու դրույթներ, որոնք կարգավորում են տիեզերքում ռեսուրսների արդյունահանումը, ինչպես որ պահանջում են աէրոկոսմիկական ոլորտի ընկերությունները: Փոխարենը, Բեռլինում ակնկալում են ՄԱԿ-ի մակարդակով համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել, հաղորդում է DW-ն:

Առանձին պետությունների կողմից ընդունված նմանատիպ օրենքների քննադատները ցույց են տալիս, որ Տիեզերական տարածության, ներառյալ՝ Լուսինը եւ երկնային այլ մարմիններ, հետազոտման եւ շահագործման ոլորտում պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը, որը ստորագրվել է  1967 թվականին՝ Միացյալ Նահանգների, ԽՍՀՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից, պարունակում է բոլոր անհրաժեշտ նորմերը: Համաձայն դրա, տիեզերքի ռեսուրսները պետք է հասանելի լինեն բոլորին: Ներկայումս այս պայմանագրին միացել են ավելի քան 100 երկրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ