News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԳ նախարարի հետ փակ հանդիպման ռեժիմը հնարավորություն կտա տեղեկատվություն ստանալ ընթացող գործընթացների վերաբերյալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք լսեցինք պարոն նախարարին, պատգամավորներն իրենց հարցերը տվեցին, նա պատասխանեց, ընդհանուր մոտեցումներ ճշտեցինք, թե ինչ մոտեցում ու ինչ քննարկումներ կան»,-ասաց նա՝ ու հավելեց. «Այս ֆորմատը անիմաստ կլինի, եթե լինի բաց եւ հրապարակային, որովհետեւ խոսքը բանակցային գործընթացի մասին է: Մենք մեր մտահոգությունները տարբեր հարցազրույցներում ասել ենք, որ շատ ակտիվ շրջանառության մեջ են տարբեր տեսակի կարծիքներ, տեսակետներ, հացրազրույցներ տարբեր փորձագետների կողմից: Այս ֆորմատը կպահպանենք, կդարձնենք պարբերակ»:

Հարցին, թե առկա մտահոգությունները փարատվեցի՞ն, Մարուքյանն արձագանքեց. «Կանչել էինք, որ մտահոգությունները փարատվեն եւ նոր մտահոգություններ չունենանք, զուտ տեղեկատվական տարբեր արտահոսքերի եւ ընդհանրապես, տեղեկատվություն չունենալու հետ կապված: Օրինակ, Բեռլինի հանդիպումից հետո  կամ Դավոսի հանդիպումից հետո լրագրողները զանգում եւ խնդրում էին մեկնաբանել: Եթե տեղեկատվություն չկա, ինչը մեկնաբանենք: Երկրորդ, եթե տեղեկատվություն ենք ունենում, իմանանք, թե որ մասով պետք է մեկնաբանենք, որ մասով ոչ:

Թե ինչ է տեղի ունենում, ինչ քննարկումներ կան, այդ հարցերի պատասխաններն ստացանք: Իսկ թե ինչու է ակտիվ պրոցեսը, նման հարց չունենք, բնական է, որ պետք է ակտիվ լինի, որովհետեւ ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, ընտրություններից հետո չէր կարող այդ հարցը չքննարկվել: Ես երբեք չեմ ասել, որ շփումները մտահոգիչ են: Մենք միշտ ասել ենք, որ շփումներն ավելի լավ են, քան իրար վրա կրակելը>,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով, արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ միշտ կա մտահոգություն, քանի դեռ այն կարգավորված չէ մեր պատկերացրած լուծումներով:

«Մեր ստացած տեղեկատվությունը պետք է հնարավորինս լավ անալիզի ենթարկվի եւ մարսվի խմբակցությունում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ