News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Royal Caribbean կրուիզային ընկերությունը աշխատող է փնտրում, որը 3 շաբաթ պետք է ծովային ճանապարհորդություններ կատարի եւ դրանց մասին պատմի համացանցում՝ ամսական 6900 եվրո աշխատավարձով:

Royal Caribbean ընկերությունը մտադիր է աշխատանքի ընդունել «ափի հետազոտողի», որը երեք շաբաթով ճանապարհորդության կմեկնի եւ կհետազոտի աշխարհի տարբեր երկրների ծովափերը, հայտնում է Turizm-ը: Աշխատողը պետք է ամեն օր իր տպավորությունները հայտնի համացանցում, հրապարակի իր արկածների տեսանյութերը եւ ուղեւորություններից ուղիղ եթերներ վարի: Հաջողակ թեկնածուն պետք է այցելի Ալյասկայում սառցադաշտեր, Ճապոնիայում՝ Օսակա, նորվեգական ծովախորշեր եւ Դուբայ: Նշանակման վայրերի թվում է նաեւ Կարիբյան ծովում Կոկոկեյ մասնավոր կղզին, որը պատկանում է Royal Caribbean-ին:

«Ափի հետազոտողի» թափուր տեղին արձագանքելու համար անհրաժեշտ է Instagram-ում հրապարակել սեփական ճանապարհորդության պատմությունը: Դա կարող է լինել տեսանյութ կամ լուսանկար՝ @RoyalCaribbeanUK եւ #ShoreExplorer հեշթեգներով: Դիմումը կարելի է ներկայացնել մինչեւ մարտի 1-ը ներառյալ: Թեկնածուները պետք է 21 տարեկանից մեծ լինեն եւ ունենան գործող արտասահմանյան անձնագիր: Ճանապարհորդությունը մեկնարկում է 2019 թվականի ամռանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ