News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում կինը ձերբակալվել է այն բանի համար, որ Մահաթմա Գանդիի մահվան 71-րդ տարելիցի օրը կրակել է նրա դիմանկարի վրա։

Գանդին սպանվել է 1948թ․ հունվարի 30-ին՝ մոլեռանդ հնդուիստ Նաթուրամ Գոդսեի կողմից, ով վրդովված էր նրանից, որ Գանդին, իր կարծիքով, խրախուսում էր մահմեդականներին եւ Հնդկաստանի վերաբաժանումը անկախության հաստատումից հետո։

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգում միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր «Հինդու Մահասաբխա» աջ խմբավորման կողմից, եւ որի հետ կապված էր Գանդիին սպանողը, մասնակիցները հերթով կրակել են Գանդիի խրտվիլակի վրա, որի մեջ արյան նմանվող կարմիր հեղուկով փուչիկ է եղել, որից հետո խրտվիլակն այրել են։

Խմբավորման առաջնորդներից Պուդջա Պանդեյը ձերբակալվել է բռնություն եւ անկարգություններ հրահրելու համար՝ հայտնում է AFP-ն։ Նրա հետ մեկտեղ, ձերբակալվել է եւս 13 մարդ, որոնց թվում՝ նրա ամուսինը։

Խմբավորումը Գանդիի սպանության տարելիցը նշում է որպես «Արիության օր» եւ կազմակերպում է հրապարակային միջոցառումներ, որպեսզի փառաբանի Գոդսեին, որին հանցակցի հետ միասին 1949թ․ կախաղան են բարձրացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ