News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի կենտրոնում պեղումների ժամանակ հայտնաբերվել է գանձ՝ 19-րդ դարի մետաղադրամներով։ Գտածոն հայտնաբերվել է Դոլգորուկիի փողոցում տան շինարարության տեղում, հաղորդում է «Վեչերնյայա Մոսկվան»։

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է տարբեր արժողության մի քանի տասնյակ մետաղադրամ. դրանցից 36-ը պղնձե է, 59-ը՝ արծաթե։ Ենթադրվում է, որ մետաղադրամները պատկանել են այն քաղաքաբնակին, որը որոշել է դրանք թաքցնել բնակարանի պատի մեջ։ Ընդհանուր արժեքը 35,5 ռուբլի է։

«Գումարը հավասար է մայրաքաղաքի որակյալ աշխատողի մեկ ամսվա աշխատավարձին»,- ասել է մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ