News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Քանի որ երեք խմբակցություն կա խորհրդարանում ներկայացված, բոլոր երեքն էլ պետք է ներկայացված լինեին բոլոր միջազգային վեհաժողովներում եւ միջազգային կառույցներում: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով փաստին, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի և ՆԱՏՕ–ի հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացված չեն ԱԺ երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

«Ցավոք, ԲՀԿ-ն ներկայացված չէ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում: Մենք փորձեցինք գտնել կոնսենսուս, չստացվեց: Կփորձենք այս ֆորմատով աշխատել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նա չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել նախօրեին ԱԺ խորհրդի նիստից, որտեղ հաստատվել են միջազգային կառույցներում ԱԺ պատվիրակությունների կազմերը:

«Ես հիմա չեմ ցանկանում ԱԺ խորհրդի փակ ֆորմատով քննարկումների բովանդակությունը բացել»,-ասաց Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանն ուղիղ եթերում անդրադարձել էր ԱԺ պատվիրակություններում խորհրդարանական երեք ուժերի ներկայացված չլինելու հարցին՝ հավաստիացնելով, որ ընդդիմության ներկայացուցիչների ներառումը բխում է երկրի շահերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ