News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էդմոն Մարուքյանն իրեն դասական պատգամավորի պես չի պահում, եւ շրջանցում է այն բաները, որոնք իրեն ձեռնտու չեն։ Այս մասին NEWS.am-հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որտեղ նա անդրադարձել էր ԱԺ պատվիրակությունների կազմերում խորհրդարանական բոլոր երեք ուժերի ներկայացուցիչների ընդգրկված չլինելու փաստին։

Ալեն Սիմոնյանը հակադարձեց էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի եւ ՆԱՏՕ–ի հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացված չեն ԱԺ երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ. «Հայաստանը Սեւծովյան եւ ՆԱՏՕ–ի ֆորմատներով ներկաայցված կարող է լինել ընդամենը երեք ներկայացուցչով։ «Իմ քայլը» դաշինքը համաձայնել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժից մեկ պատգամավոր ներկայացված լինի, ԲՀԿ–ն համաձայնել է, միայն պարոն Մարուքյանն է մերժել»,–ասաց նա։

ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ բաց թողնելով 3 հոգի ներկայացված լինելու փաստը,  Էդմոն Մարուքյանը խոսում է ընդհանրացնելով՝ տպավորություն ստեղծելով, թե իբր «Իմ քայլը» դաշինքը չի ուզում որեւէ բան զիջել. «Ինչ վերաբերում է 16 հոգանոց պատվիրակություններին, կարող եմ ասել հետեւյալը. տրամաբանական է եւ նորմալ է, որ այն խմբակցությունը, որն ունի 88 պատգամավոր եւ այն խմբակցությունը, որ ունի 18 պատգամավոր, պետք է նույն համամասությամբ նեկայացված չլինեն տարբեր հանձնաժողովներում, ստացվում է՝ 18 պատգամավորները ամեն հանձնաժողովում ներկայացված պետք է լինեն, իսկ 88 պատգամավորներից շատերը ընդհանրապես ներկայացված չլինեն որեւիցե հանդիպման»։

Նրա փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ Էդմոն Մարուքյանն ինչ–որ բան ցույց տալու,  միգուցե ապացուցելու համար է այս թեմային անդրադարձել ուղիղ եթերում. «Կրկնում եմ, մենք համաձանել ենք, որ մեկական ներկայացուցիչ ունենան, բայց պարոն Մարուքյանը չհամաձայնեց։ Ավելի ձեռնտու է հրաժավել դրանց եւ քննադատել։ Ի՞նչ հետեւություններ կարող ենք անել, որ այս ամենն արվել է եթեր մտնելու համար, ուղիղ եթերով փորձել նմանվել շատ ու շատ եթեր մտնող հայտնի մարդկանց։ Մենք մաքսիմալը արել ենք եւ չնայած պարոն Մարուքյանի ցանկություններին՝ ստեղծել առիթ եթեր մտնելու, շարունակելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը մաքսիմալ ներկայացվածություն ունենա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարությանն ուղիղ եթերում անդրադարձել էր ԱԺ պատվիրակություններում խորհրդարանական երեք ուժերի ներկայացված չլինելու հարցին՝ հավաստիացնելով, որ ընդդիմության ներկայացուցիչների ներառումը բխում է երկրի շահերից։

Ոչ մեկի լավության կարիքը չունենք, հանուն երկրի անում եք, արեք. Մարուքյանը՝ ԱԺ պատվիրակությունների ձեւավորման մասին

 

Տպել
Ամենաշատ