News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Դատարանը հօգուտ «Աշտարակ կաթ»–ի է որոշում կայացրել՝ առանց հաշվի առնելու մեր ներկայացրած փաստաթղթերը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7–ին, կառավարության շենքի մոտ կայացած բողոքի ակցիայի ժամանակ նշեցին մի խումբ ձեռնարկատերեր, որոնցից գումարի բռնագանձման պահանջով  «Աշտարակ կաթ» ՓԲԸ–ի սնանկության գործով կառավարիչը հայցադիմումներ է ներկայացրել դատարան։ 

Ըստ ցուցարարների՝ ««Աշտարակ կաթ»–ին իբրև պարտք մնացած գումարներն» իրենցից բռնագանձվում են դատական կարգով, իրենց գույքի և գումարների վրա արգելանք է դրվում, դատարանները արդար չեն դատում և իրենց ներկայացրած ապացույցները չեն դիտարկվում։ «Առաքիչը մի բացատրություն է գրել, մի տեսանկարահանումով էլ հայտարարել է, որ ինքն այդ տեսանյութը տալիս է դատարանի համար, որ «Արսեն և Գոհար» ՍՊԸ–ին մատակարարել եմ ապրանք և ապրանքի գումարը ստացել եմ տեղում։ Ամեն անգամ։ Մի կոպեկ «Արսեն և Գոհար» ՍՊԸ–ն պարտք չէ։ Էդ վիդեոն, էդ փաստաթուղթը ուղարկել եմ առաջին ատյանի դատարան, հայցադիմումի պատասխանի մեջ պարոն Մնացյան Սուրիկին, ինքը վճիռը կայացրել է՝ հաշվի չառնելով դա, վճիռի մեջ մինչև անգամ անդրադարձ չի կատարել տվածս փաստաթղթերին՝ դրանք արժանահավատ են, թե՝ ոչ։ Ուղղակի ինքը որոշել է, որ «Աշտարակ Կաթը» ճիշտ է»,– նշեց «Արսեն և Գոհար» ՍՊԸ– տնօրենը։

Այլ ձեռնարկատերեր ևս փաստեցին, որ առաքիչների հետ վարել են հաշվապահություն՝ ըստ իրենց մատյաններում ստորագրությամբ ապրանք ընդունել–ստանալու։ Առաքիչները նաև նոտարական վավերացմամբ փաստաթղթեր են տրամադրել, որ «Աշտարակ կաթ»–ին փոքր խանութներն ու կրպակները, սննդի կետերը պարտքեր չեն ունեցել, նշել են, որ պարտքի առկայության դեպքում ապրանք այլևս չէր մատակարարվի, սակայն, ըստ ցուցարարների, դատարանում  այդ ամենը հաշվի չի առնվում, դատական գործերը շահում է «Աշտարակ կաթ»–ը։

Ըստ դատական հայցի՝ «Արսեն և Գոհար» ընկերությունն, օրինակ, պարտք էր շուրջ 4 մլն դրամ։ «Դատավորը դա կատարել է կամ կոռուպցիայի վրա, կամ էլ զանգով–հրամանով։ Այսինքն՝ ով որ պետք էր, այդ չորս միլիոնը ստանալու է՝ դատավորին հրամայելով, կամ էլ դատավորը հախ է վերցրել՝ կոռումպացված է»,– ասաց ձեռնարկատերը։

Ցուցարարները ստորագրություններով նամակ փոխանցեցին կառավարությանն ու օրինապահ մարմիններին՝ խնդրելով «հրատապ կերպով քրեական գործ հարուցելու մասին հանձնարարական տալ», քանի որ իրենցից նշված գումարների բռնագանձման պարագայում ձեռնարկությունների մի մասը կարող է կանգնել սնանկության եզրին։

Տպել
Ամենաշատ