
Ֆրանսիան կսատարի Nord Stream-2 գազատարի նախագծին վերաբերող վերանայված հրահանգները։ Այս մասին հայտարարել են երկրի արտգործնախարարությունում՝ հավելելով, որ իրենք այդ հացով տեքստում հնարավոր փոփոխությունների վրա աշխատում են գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի հետ՝ հայտնում է Reuters-ը։
Դիվանագիտական աղբյուրների խոսքերով, Գերմանիան ճնշում է գործադրում եվրոպական այլ մայրաքաղաքների վրա, որպեսզի ուրբաթ օրը կայանալիք գլխավոր հանդիպման ժամանակ արգելափակի Nord Stream-2 գազատարի կարգավորման ԵՄ առաջարկությունը։
«Գազային հրահանգների վերանայման նպատակը երրորդ էներգետիկ փաթեթի կանոնների գործածությունն է Եվրոպա մտնող բոլոր խողովակաշարերի համար»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Ագնես ֆոն դեր Մուխլը։
«Ֆրանսիան մտադիր է սատարել նման հրահանգների ընդունումը։ Շարունակվում է մեր գործընկերների, մասնավորապես Գերմանիայի հետ տեքստում հնարավոր փոփոխություններ կատարելու աշխատանքը»,- հայտարարել է նա։