News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին մեղադրել է հարավամերիկյան այս երկրում ճգնաժամից դուրս գալու երկխոսությունը խափանելու մտադրության մեջ:

«Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խափանել երկխոսության նախաձեռնությունը, որը ԿԱՐԻԿ-ի (Կարիբյան միություն) աջակցությամբ առաջարկել են Ուրուգվայն ու Մեքսիկան հանուն Վենեսուելայի օգտին խաղաղ լուծման մշակման»,- հայտարարել է Մադուրոն Կարակասում Բոլիվարի հրապարակում ելույթ ունենալիս, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մադուրոյի խոսքով՝ իշխանություններն ու ընդդիմությունը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեն հանուն Վենեսուելայի բարօրության: «Քանի որ երկխոսությունից հրաժարվելը նշանակում է բռնության ճանապարհի ընտրություն»,- նշել է նա:

Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն պետության ղեկավար էր հռչակել ժամանակավոր կառավարության գործունեության շրջանում: ԱՄՆ-ն եւ մի շարք այլ երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին եւ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, որի ընտրությունն օրինական չեն համարում, պահանջել էին ընդդիմության դեմ ուժային գործողություններ թույլ չտալ: Մադուրոն իրեն սահմանադրական ճանապարհով ընտրված նախագահ է համարում, իսկ ընդդիմադիր խորհրդարանի ղեկավարին՝ ԱՄՆ խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ աջակվել են Մադուրոյին՝ որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ