News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քանի որ կառավարությունում եւ մեզ հետ դեռեւս շարունակվում են աշխատանքային խորհրդակցությունները գործադիր մարմնի ապագա ձեւի ու կառուցվածքի հարցի շուրջ, ես առայժմ ձեռնպահ կմնամ որեւէ մեկնաբանությունից հարցի վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 8-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի մշտական խորհրդարանական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ ասել է նրա նախագահ, «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում նոր կառույցի աշխատանքը, որը պետք է համակարգի եւ կապ պահպանի սփյուռքի հետ՝ հաշվի առնելով այն, որ Սփյուռքի նախարարությունը նախատեսվում է լուծարել։

Նրա խոսքով՝ ամեն օր մի բան փոխվում է եւ, հետեւաբար, առաջիկա օրերին պարզություն կմտցվի այն հարցում, թե ինչ ձեւաչափով այդ ամենը կիրականացվի, ինչպես նաեւ ինչ լիազորություններ եւ գործառույթներ կստանան նոր ինստիտուցիոնալ կառույցները կառավարության շրջանակում։ «Ես հաստատում եմ մինչեւ հիմա ասածս» Ե՛վ ես, ե՛ւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր ելույթներում  քանիցս հաստատել ենք, որ կառավարությունը եւ նոր իշխանությունն ընդհանուր առմամբ մտադիր են ոչ միայն պահպանել, այլեւ ամրապնդել, ուժեղացնել կապերը սփյուռքի հետ։ Եվ դրա համար ես, որպես պատգամավոր, ինձնից կախված ամեն բան կանեմ»,- ընդգծել է Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում փետրվարի 8-ին տեղեկացրել էր, որ կառավարությունը վերջնականապես ավարտել է Հայաստանի կառավարության կառուցվածքի վերաբերյալ քննարկումները։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանում կլինի 12 նախարարություն։

Նշենք, որ համաձայն կառավարության կառուցվածքի բարեփոխման մասին օրինագծի առաջին տարբերակի՝ լուծարվելու են մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական ռեսուրսների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները։ Նոր օրինագիծն առայժմ չի հրապարակվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ