News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Խոցելի քրիստոնյա համայնքների օգնության  Հայկական մարդասիրական առաքելությունը կյանքեր է փրկում, կոգեշնչի փրկվածներին եւ հույս կվերածնի: Այս մասին հայտարարել է Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:

«Խոցելի քրիստոնյա համայնքների, եկեղեցիների, դպրոցների եւ հիվանդանոցների օգնության  Հայկական մարդասիրական առաքելությունը կյանքեր է փրկում, կոգեշնչի փրկվածներին եւ հույս կվերածնի եւ ավելի լայն իմաստով խթան կհանդիսանա Ամերիկայի՝ Սիրիայում եւ ողջ Մերձավոր Արեւելքում քրիստոնեության պահպանման եւ էթնիկական եւ կրոնական բազմազանության պահպանման  անդավաճան հանձնառությանը», - ասել է Համբարյանը:

Հիշեցնենք, որ 83 հայ մասնագետներից կազմված խումբը փետրվարի 8-ին ժամանել է Հալեպ քաղաք: Նրանք ռազմական գործողությունների գոտուց դուրս գտնվող Սիրիայի բնակչությանը հումանիտար եւ բժշկական օգնություն կտրամադրեն, ինչպես նաեւ տարածքների ականազերծման աշխատանքներ կիրականացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ