News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մտահոգություն կհայտնի Կենտրոնական Եվրոպայում Huawei Technologies չինական ընկերության արտադրանքի աճի հետ կապված հաջորդ շաբաթ Հունգարիա իր այցի ընթացքում, հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:

Հունգարիա եւ Սլովակիա իր այցի ընթացքում Պոմպեոն կքննարկի նաեւ երկու երկրների միջեւ անվտանգության բնագավառում հարաբերությունների ամրապնդման ուղիները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերի կնքումը, նշել է նա, հաղորդում է Reuters-ը:

«Հունգարիայում Պոմպեոն  հատուկ ուշադրություն կդարձնի Կենտրոնական Եվրոպայում Չինաստանի դերի վրա եւ մեր մտահոգությունը կարտահայտի Հունգարիայում Huawei-ի արտադրանքի աճի վերաբերյալ»,-ասել է պաշտոնյան:

Նա «կոչ կանի կրոնական առաջնորդներին ուշադրություն դարձնել ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների նախազգուշացումներին, որոնք դժվար դրության մեջ են հայտնվել չինացիների հետ չափազանց սերտ համագործակցության հետեւանքով»,-նշել է նա:

Այս տարի Huawei Technologies-ը նախատեսում է ստեղծել եվրոպական լոգիստիկ կենտրոն Հունգարիայում եւ ավելացնել արտադրական հզորությունը:

ԱՄՆ-ը փորձում են համոզել Եվրոպային հրաժարվել Huawei-ի արտադրանքից, որը գտնվում է արեւմտյան հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ Չինաստանի կառավարության հետ հնարավոր կապերի եւ դրա սարքավորումները լրտեսության նպատակով օգտագործելու հնարավորության հետ կապված:

Huawei-ը, որը բազմիցս հերքել է մեղադրանքները, չինական տեխնոլոգիական ընկերություններից մեկն է, որը վերահսկվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմի սրացման հետեւանքով:

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ Միացյալ Նահանգները մասնավորապես մտահոգված է Huawei-ի ազդոցությամբ Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի փոքր երկրներում, որտեղ կոռուպցիան խնդիր է, եւ դժվարություն չի կազմում ներխուժել պետական համակարգ:  «Իհարկե, մենք համարում ենք (Huawei-ի ներկայությունը) բոլոր ուղղություններով խնդրահարույց, սակայն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարբերությունն այն է, որ այստեղ կան բազմաթիվ փոքր եւ միջին պետություններ, որոնցում կոռուպցիայի ռիսկերը բարձր են»,-հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ