News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը վերադարձել է Փհենյանից, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների առաջիկա հանդիպման շուրջ, որը տեղի է ունենալու փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում, փոխանցում է BBC News-ը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակեցրել էր Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ հաջորդ հանդիպման օրը եւ վայրը:

ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ իր ներկայացուցիչները «արդյունավետ հանդիպում» են անցկացրել, եւ ինքն անհամբերությամբ սպասում է խաղաղության մոտենալուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ