News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ 72-ամյա Դոնալդ Թրամփն անցել է 4-ժամյա հերթական բուժզննում, որը հաստատել է, որ նա լիովին առողջ է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան համապատասխան հայտարարությունը, որը ներկայացրել է ԱՄՆ նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլիի հուշագիրը:

ԱՄՆ նախագահները պարբերաբար բուժզննում են անցնում, որի արդյունքները սովորաբար Սպիտակ տունն է հրապարակում: Ընդ որում՝ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելիս ԱՄՆ ամենատարեց նախագահն է: Նա պաշտոնը ստանձնել է 70 տարեկանում, երկրորդ տեղում է Ռոնալդ Ռեյգանը (69), իր նախագահության ժամկետի ավարտին Ռեյգանը 77 տարեկան էր:

«Գրեթե 4 ժամ շարունակ ես 11 տարբեր հավաստագրված մասնագետների հանձնաժողովի հետ անցկացրել եւ ղեկավարել եմ հետազոտությունները: Նա (նախագհը) ոչ մի միջամտության չի ենթարկվել, որը անզգայացում կամ անեսթեզիա է պահանջում»,- հայտնել է Քոնլին:

«Պատրաստվում են տեղեկանքները եւ խորհուրդները, բայց առայժմ ես ուրախ եմ հայտնելու, որ ԱՄՆ նախագահը շատ լավ առողջական վիճակ ունի, եւ ես ակնկալում եմ, որ նա առողջ կմնա իր նախագահության ընթացքում եւ հետագայում»,- հավելել է Քոնլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ