News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի կալանը չփոխելու համար որպես հիմք նախաքննական մարմինը եւ դատախազությունը պնդում են, որ պարոն Քոչարյանը մնալով ազատության մեջ կարող է կամ թաքնվել քննությունից, կամ խոչընդոտել քննությանը. երկու հիմքերն էլ հավասար են զրոյի, այսինքն չկան այդ հիմքերը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները վկայում են, որ նա քննությունից թաքնվելու որեւէ նպատակ չունի: «Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելուն, պարոն Քոչարյանը 2018-ի օգոստոսի 13-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը գտնվել է ազատության մեջ եւ քննիչը եւս հայտարարեց, որ այդ ընթացքում Քոչարյանը չի կատարել որեւէ գործողություն, որը կվկայեր, որ նա ցանկանում է խոչընդոտել քննությանը: Քննությանը խոչընդոտելու մասին պետք է դատել արդեն եղած փաստերից, անձի դրսեւորած վարքագծից, ոչ թե վերացական դատողություններից: Չկա նման հավանականություն»:

Ալումյանը նշեց, որ բացի այդ, իրենք բերել էինք փաստարկ, որ Ռոբերտ Քոչարյանը օրենքով պետության կողմից պաշտպանվում է, այսինքն անընդհատ իր կողքը գտնվում են ԱԱԾ բարձրաստիճան սպաներ. «Պարոն Քոչարյանը չի կարող որեւէ մեկին հանդիպել այլ կերպ, քան նախօրոք տեղեկացնելով նրա պապանության ծառայությանը, ժամով, րոպեով: Հեռախոսազանգերը շատ հանգիստ կարող է վերահսկել մեր համապատասխան մարմինը: Դատարանը կարող է միջնորդել եւ հեռախոսազանգերի վրա դրվի...: Բացառված է, որ պարոն Քոչարյանը մի այնպիսի հանդիպում ունենա, որի մասին պետությունն անմիջապես տեղյակ չդառնա:  Այս պայմաններում մենք ասում էինք, որ այս պայմաններում ամենաքիչն է հնարավոր, որ անձը մնալով ազատության մեջ կարող է խոչընդոտել քննությանը: Կամ, պատկերացնո՞ւմ եք, պարոն Քոչարյանը փորձի թաքնվել քննությունից: Դա ուղղակի անհեթեթություն է»,-ասաց Քոչարյանի պաշտպանը:

Նա ընդգծեց, որ իրենք տեսան, որ դատավորը հասկանում է իրենց փաստարկները. «Բայց հավանաբար գործեց այն բանաձեւը, որ ինչպես ասել էր ԱԱԾ տնօրենը՝ գործը ուսումնասիրի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս»,-ասաց նա:

Ալումյանը նշեց, որ դատարանի այս որոշումը իրենք բողոքարկելու են ոչ միայն Վճռաբեկ դատարանում, այլեւս զուգահեռաբար դիմելու են Եվրոպական դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ