News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունվարին Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում գողություն էր կատարվել։ Անհայտ անձը կամ անձինք մտել էին առանձնատներից մեկն ու գողացել 4,500 դոլար, 100 եվրո, շուրջ երկու տասնյակ ոսկյա զարդեր եւ 400-500 լիտր տնական օղի։

Դեպքի առթիվ հունվարի 27-ին հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած բազմակողմանի միջոցառումների արդյունքում գողությունը բացահայտվեց։

Հունվարի 30-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Իջեւանի բաժին բերման ենթարկվեց Բերքաբեր գյուղի բնակիչ Նելսիկ Ա.-ն։ Նա ներկայացվեց Տավուշի քննչական մարզային վարչություն եւ ձերբակալվեց։

Քննության ընթացքում պարզվեց, որ հունվարի 15-ի կեսգիշերին Նելսիկն ընկերոջ՝ Աչաջուր գյուղի բնակիչ Գագիկ Ա.-ի հետ, որոշել են գողություն կատարել եւ վերջինիս առաջարկով մտել են Նելսիկի տան հարեւանությամբ գտնվող առանձնատուն։ Գողացել էին ոսկեղեն, փող եւ 22 լիտրանոց երկու լի տարայով տնական օղի։ Տարաները մեջ-մեջ էին արել, իսկ ոսկեղենը հաջորդ օրը վաճառել էին մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկում։

Պարզվեց նաեւ, որ օգտվելով տանտերերի բացակայությունից, որոշել էին կրկին մտնել նույն առանձնատունն ու հափշտակել նկուղում պահվող օղին ու այլ խմիչքներ։

Հունվարի 20-ի կեսգիշերին, հյուրասենյակից գողացել էին կոնյակներ, վիսկիներ, իսկ նկուղից՝ 2 հատ 10 եւ 9 հատ 22 լիտրանոց տարայով տնական օղի։ Տարել էին նաեւ դանակների հավաքածու, մազերի հարդարման արդուկ։ Հաջորդ օրը գողացված օղին վաճառել էին։ Օղու եւ ալկոհոլային խմիչքների ընդհանուր արժեքը կազմում էր շուրջ 1 միլիոն 300 հազար դրամ։

Նելսիկ Ա.-ի տան խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը։ Տան տարբեր հատվածներից հայտնաբերվեցին նաեւ ընդհանուր շուրջ 31 գրամ չորացված ու մանրացված կանեփանման զանգվածներ։

Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։

Նելսիկ Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։ Գագիկ Ա.-ն կալանավորվել է։

Կատարվում է նախաքննություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ