News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց փոխադարձ զիջումների որևէ բան հնարավոր չէ։ Այս մասին ադրբեջանական «Թուրանի» գլխավոր խմբագիր Շահին Հաջիևին Երևանում տված հարցազրույցում ասել է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։

«Պետք է պատրաստ լինել փոխադարձ զիջումների։ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առանց դրա որևէ բան հնարավոր չէ»,- ասել է Զուրաբյանը։

Հարցին՝ Հայաստանում չկա՞ մտավախություն, որ նոր պատերազմի ժամանակ տարածքներ կկորցնեն, Զուրաբյանը պատասխանել է՝ մեջբերելով ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին. «Նոր պատերազմի ժամանակ Ադրբեջանը կարող է կորցնել նոր տարածքներ, և թող չմտածի, որ կարող է հաղթանակել»։

Ղարաբացի խնդրի լուծման փուլային տարբերակի մասին, որը 1997-ին ընդունել էր Տեր-Պետրոսյանի իշխանությունը, Զուրաբյանն ասել է․

«Հրապարակված փաստաթղթից երևում է, որ պայմանավորվում են երեք կողմեր՝ Ադրբեջան, Հայաստան, Լեռնային Ղարաբաղ։ Այդ փաստաթղթում ասված է, որ Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի հետագա բանակցությունների արդյունքում։ Դա նշանակում է, որ Ղարաբաղը ստանում է վետոյի իրավունք ցանկացած տարբերակի դեպքում, որը նրան չի բավարարի։ Այդ պատճառով, 1997 թվականի տարբերակն ամեն դեպքում նշանակում էր ԼՂ միջազգայնորեն ճանաչված ստատուս»։

Զուրաբյանը հաստատել է լրագրողի հարցը, որ որ դա կարելի է համարել բաց թողնված հնարավորություն։

Նա նկատել է, որ ցավոք Բաքուն չի գնում երկխոսության ճանապարհով, իսկ լրագրողի արձագանքին՝ թե այդ դեպքում ինչ պետք է անի Բաքուն, ասել է․

«Ցանկացած կենտրոնական իշխանություն շրջաններին, որոնք իրենն է համարում, պետք է կարևոր պայմաններ ներկայացնի՝ անվտանգություն, ժողովրդավարության իրավունք, քաղաքացիական իրավունք: Եթե դա տեղի ունենար, և ղարաբաղիցներն իմանային, որ կարող են ապրել հանգիստ և զարգանալ, ինչո՞ւ պետք է առանձնանային: Այժմ ղարաբաղցիները կարծում են, որ Ադրբեջանում տեղ չունեն»:

Զուրաբյանը նաեւ հավելել է․ «Որպեսզի ղարաբաղցիները վերադառնան, Ադրբեջանը պետք է փոխվի: Եթե ձեզ չեն ճանաչում, ապա ձեր խնդիրն է համոզել, հասնել վստահության: Եթե օգնություն չեն ընդունել, ապա բավարար համոզիչ չեն եղել»:

Հայ-ադրբեջանական հարաբերություններում, ըստ Զուրաբյանի, մոտ ապագայում ոչ մի լավ բան չի սպասվում, նա պարզաբանել է․

«Կարգավորման իրական առաջընթաց չեմ տեսնում: Գլխավոր խնդիրը վստահության բացակայությունն է, և հենց այդ պատճառով ցանկացած զիջում վտանգավոր է դառնում: Անհրաժեշտ են վճռորոշ քայլեր՝ սահմանների բացում, ուղիղ շփում: Պետք է համաձայնության հասնել: Ի՞նչն է խանգարում Իլհամ Ալիևին հանդիպել Բակո Սահակյանի հետ: Չէ՞ որ ղարաբաղցիներին ձեր քաղաքացի եք համարում: Բանակցեք ձեր քաղաքացիների հետ: Միգուցե այսօր համաձայնության չգաք կարգավիճակի շուրջ, սակայն համաձայնության կգաք նախնական կարգավիճակի, ինչ-որ երաշխիքների շուրջ: Միգուցե այդպիսով համոզեք ղարաբաղցիներին, որ իրենք են սեփական ճակատագիրը կերտողները: Ճիշտ է, ադրբեջանցիները կարող են ասել՝ «այսօր դա են ցանկանում, վաղն ավելի շատ կցանկանան, սակայն այլընտրանք չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ