News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան գյուղում. երեք մարդ վիրավորվել է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով IRNA գործակալությանը:

Ըստ Իրանի փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մուջթաբա Հալիդիի՝ ցնցումները գրանցվել են կիրակի՝ տեղական ժամանակով 14.24-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա՝ Քեշմա շրջանի Լաֆտ գյուղի մոտակայքում:

«Աղետի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 17-ամյա աղջիկ: Բոլոր տուժածները տարհանվել են եւ տեղափոխվել հիվանդանոց»,-հայտարարել է Հալիդին:

Նա հավելել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել է 15 բնակելի շենք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ