News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը չհայտարարված այցով մեկնել է Աֆղանստան, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով AFP-ին։

Ավելի վաղ  Աֆղանստանի գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադն ասել էր, որ ամերիկյան կողմը ցանկացել է հաշտության համաձայնագիր կնքել «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ մինչեւ Աֆղանստանում նախագահական ընտրությունները, որոնք պետք է կայանան հուլիսի 20-ին։

Լրատվամիջոցները նաեւ տեղեկացրել են, որ ԱՄՆ-ը եւ «Թալիբանը» հասել են նախնական համաձայնության Աֆղանստանում 17-ամյա պատերազմի ավարտի վերաբերյալ։ Պայմանագրի կետերից մեկը նախատեսում է օտարերկրյա զորքերի դուրսբերում պետության տարածքից։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Աֆղանստանից ԱՄՆ զինվորականների դուրսբերման պայմանները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ