News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 18
Տեսնել լրահոսը


Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Հայաստանում գործող բանկերից մեկի բանկոմատներով կեղծ թղթադրամներ են իրացվում։ Մասնավորապես, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են ներմուծել բանկոմատ՝ փոխարենը ստանալով հայկական դրամներ։ Այլ կերպ ասած՝ արտարժույթի փոխանակման գործարք են կատարել։

Ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալները ստանալուն պես, ձեռնամուխ եղան ծավալուն հետախուզական միջոցառումների, որոնց արդյունքում նրանց օպերատիվ տեսադաշտում հայտնվեց երկու երիտասարդ։ Քրեական հետախույզները կազմակերպեցին դարանակալումներ՝ հետեւելով նրանց շարժին։ Օրեր տեւած միջոցառումների արդյունքում երիտասարդները փաստով բռնվեցին։

Նոր Նորքի Նելսոն Ստեփանյան թիվ 44 հասցեում տեղակայված բանկոմատով կեղծ 100 դոլարանոցը դրամով փոխանակելու գործարքից անմիջապես հետո կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Նոր Նորքի բաժնի գործընկերների հետ, երիտասարդներին բռնեցին հենց դեպքի վայրում։

Այդ ընթացքում նրանցից Տիգրան Սարգսյանը մոտի դրամներն ու դոլարները նետել է փողոց։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին երեք հատ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ եւ տարբեր արժեքներով դրամներ։

Երիտասարդները բերման ենթարկվեցին ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ խուզարկվեցին։ Նրանցից Գեւորգ Ղազարյանի մոտ հայտնաբերվեց դարձյալ 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Երեւանի բնակիչներ Սարգսյանն ու Ղազարյանը 8 հատ կեղծ 100 դոլարանոց են իրացրել նաեւ փետրվարի 2-ին եւ 7-ին։ Գործարքները կատարվել են դարձյալ նույն բանկին պատկանող բանկոմատներով։

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքի առթիվ հենց նույն օրը հարուցվել է քրեական գործ։

Տիգրան Սարգսյանն ու Գեւորգ Ղազարյանը ձերբակալվել են։

Հանգամանքները պարզվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ձեր որդուն սխալ անուն եք ընտրել». մահացած երիտասարդի քույրը դիմել է Ծառուկյանի կնոջը, որին արձագանքել է փաստաբանը
Հույս ունեմ, որ անգամ եթե օրենքով պատիժ չկրեք ձեր մեղքերի համար, պատասխան կտաք Աստծո դատաստանի առջեւ...
26 ավտովթար՝ երեք օրում. զոհվել է մեկ մարդ, եւս 31-ը վիրավորվել է
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 9 դեպք…
Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել Թուրքիայի քաղաքացի Ֆարուքը. Նրան որոնում են Գերմանիայի իրավապահները
Փետրվարի 16-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել...
Արտակ Զեյնալյանը դեռեւս չի այցելել 7 օր առաջ հացադուլ սկսած Արմեն Տեր–Սահակյանին
Տեր–Սահակյանի հետ փետրվարի 12-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել նաեւ ցմահ դատապարտյալ...
Ժամացույցի խանութից հափշտակել են «Fossil» ապրանքանիշի 2 ժամացույց. Տեսախցկիը ֆիքսել է
Երեւան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող խանութ-սրահից ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք...
ՄԻՊ-ի չհայտարարված այցը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ․ առանձնազրույցներ ջրադուլ եւ հացադուլ հայտարարած 5 անձանց հետ
Բժշկական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ հացադուլի ընթացքում Արամ Խաչատրյանի մոտ արյան զարկերակային ճնշումը ցածր է…
Ամենաշատ