News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 30
USD
483.91
EUR
533.66
RUB
6.83
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Հայ-կիպրական երկկողմ համագործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների բազմամյա բարեկամության, փոխադարձ պատրաստակամության վրա եւ լուրջ հեռանկարներ ունի: Փետրվարի 12-ին կիպրացի գործընկեր Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ լուրջ իրավական հիմք կա, ամենամյա ծրագրեր եւ այսօր ստորագրվեց եւս մեկը:

Նախարարները քննարկեցին պաշտպանական ոլորտում համագործակցությունը եւ ընդլայնման հնարավորությունները: «Ստորագրվել է եւս երկու փաստաթուղթ՝ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի հետ կապված տեղեկատվության փոխանակման մասին: Մեկ այլ ուղղություն է պարտադիր զինվորական ծառայության կազմակերպումը: Կիպրոսը ԵՄ-ի այն քիչ երկրներից մեկն է, որը պահպանում է նման համակարգը եւ ցանկանում է փոխանակվել փորձով Հայաստանի հետ», - ասաց Տոնոյանը:

Կողմերը մտադիր են շարունակել համագործակցությունը զինծառայողների պատրաստման, զորավարժությունների անցկացման բնագավառում, արձանագրեցին քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, հաստատեցին ընդհանուր մոտեցումները միջազգային թեմատիկայի շուրջ:

Իր հերթին Կիպրոսի պաշտպանության նախարարը ընդգծեց հարաբերությունների զարգացման համար զգալի ներուժը, տարածաշրջանային հարցերում ընդհանուր շահերի առկայությունը:

«Կիպրոսում խոշոր հայ համայնք կա: Այն ներկայացված է Կիպրոսի Ազգային ժողովում: Հայերենը ճանաչվել է որպես ազգային փոքրամասնությանը լեզու: Այսպիսով  Հայաստանի եւ Կիպրոսի բարեկամությունն ավելի է ամրապնդվում: Հուսով եմ, շուտով ես հնարավորություն կունենամ հայերեն սովորել», - ասաց նախարար:

2019 թվականի ծրագրում 15 միջոցառում է ներառված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ