News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկնաքերը, որի հիմքը կնախագծվի էմիրաթների կառավարիչ, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումի մատնահետքի վրա, կկառուցվի Դուբայում, տեղեկացնում է Vesti-ն։

Բուրջ Ջումեյրի շենքի նախագծով զբաղվում է ամերիկյան ճարտարապետական Skidmore, Owings & Merrill (SOM) գրասենյակը։ Ապագա երկնաքերը կունենա 550 մետր բարձրություն եւ կկառուցվի Ջեմեյրի Դաունթաուն շրջանում։

Աշտարակի հիմքում կգտնվի օվալաձեւ հարթակ, որի մակերեսի նկարը կկրկնի շեյխ Մոհամեդի մատերից մեկի բարձիկին գոյացող նախշերի կառուցվածքը։ Մտահղացման համաձայն՝ հիմքից դուրս են գալու երկու հարթ աշտարակներ, որոնք կմիացնի մի քանի հարկանի անցումը։ Երկնաքերում կտեղակայվեն բազմաթիվ հասարակական տարածքներ, որտեղ տեղի կունենան ցուցահանդեսներ, համերգներ, ինչպես նաեւ ստորին հատվածում կլինեն խանութներ եւ բաց ամֆիթատրոն։

450 մետր բարձրության վրա կկառուցվի ռեստորան՝ համայնապատկերով, եւս մեկ շինություն՝ միջոցառումների անցկացման համար։ Ամենավերին հարկում կլինեն տեսահարթակ եւ հատուկ տեղ անկարգելով թռչելու համար։ Աշտարակի ճակատային մասում կտեղակայվեն մուլտիմեդիա էկրաններ, գրում է Dezeen ամսագիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ