News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանը հույս ունի Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի Իսլամաբադ այցի շրջանակում միլիարդավոր դոլարի համաձայնագրեր կնքել, փոխանցում է AP-ն:

Պակիստանի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ արքայազնը երկօրյա այցի ընթացքում, որը կսկսվի այս շաբաթ, կհանդիպի երկրի վարչապետ Իմրան Խանի հետ: Սա 2017 թվականին գահի ժառանգորդ հայտարարելուց հետո գահաժառանգ արքայազնի առաջին այցն է Պակիստան:

Պակիստանը արքայազնին աջակցել է սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ կապված միջազգային սկանդալի ժամանակ: Թագավորությունը երկար ժամանակ Պակիստանին օգնություն է ցույց տվել եւ համաձայնագիր է ստորագրել 6 մլրդ դոլարի օգնության փաթեթի մասին:

Պակիստանը լուրջ պարտքային ճգնաժամի ճիրաններում է եւ Արժույթի միջազգային հիմնադրամից մի քանի միլիարդ դոլարի օգնություն է հայցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ