News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսն ակնկալում է, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի Բելառուի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամկետների մասին: Այսօր այս մասին ճեպազրույցին  հայտնել է ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ թվային դիվանագիտության վարչության պետ եւ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:

Բելառուսը Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջարկում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Գլազն ընդգծել է, որ Զասը հանդիպումներ է անցկացրել հինգ պետոթյունների ղեկավարների հետ, որոնք աջակցել են նրա թեկնածությունը:

«ՀԱՊԿ-ն արդեն երկար ժամանակ է աշխատում է առանց գլխավոր քարտուղարի,-նկատել է Գլազը: Իրավիճակը հօգուտ կազմակերպության չէ եւ անհապաղ լուծում է պահանջում: Առավել եւս, ու Աստանայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կողմ են արտահայտվել Բելառուսի թեկնածուին»:

Գլազը հիշեցրել է, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Հավաքական անվտանգության խորհրդում նախագահող Ղրղզստանի նախագահի կարգադրությամբ ՀԱՊԿ քարտուղարությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշումների անհրաժեշտ նախագծեր էր պատրաստել:

«Ստանիսլավ Զասն անհապաղ պետությունների ղեկավարների հետ հանդիպումներ է անցկացրել հինգ մայրաքաղաքներում։ Բոլոր նախագահները նրա թեկնածությունը պաշտպանել են։ Այն համատեքստում, որ անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, իսկ հետո ձեւավորվեց կառավարությունը, մենք ըմբռնումով վերաբերվեցինք նրան, որ Հայաստանի վարչապետը հնարավորություն չունեցավ հանդիպել բելառուս թեկնածուի հետ։ Հիմա այդ շրջանն ավարտվել է։ Ուստի, մենք սպասում ենք, որ հայկական կողմն արդեն առաջիկայում կտեղեկացնի այդ հանդիպման ժամկետի մասին»,- նշել է Անատոլի Գլազը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ  Բելառուսը մտադիր է Երևանի հետ կառուցողական փոխգործակցության։ «Հույս ունենք, որ կկարողանանք փոխըմբռնում գտնել։ Չէ՞ որ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի սենյակ չէ, որը կարելի է պատվիրել, անգամ եթե չկա դրանից նորից օգտվելու ոչ մի հնարավորություն»,- ասել է Անատոլի Գլազը։ Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ կազմակերպության անդամ պետությունները շահագրգռված են, որպեսզի ՀԱՊԿ գործունեության այս, ընդհանուր առմամբ, տեխնիկական պահը հետագայում չանդրադառնա կազմակերպության աշխատանքի եւ նրա մասնակիցների երկկողմ հարաբերությունների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ