News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին հանգիստ տեղներս նստած հետեւում ենք, թե ինչպես է քննարկումն ընթանում. բայց մի բան ակնհայտ է, որ զարմանալիոներն քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես զարմանում եմ, որ շատ կարճ ժամանակ առաջ ընդդիմադիր ուժը իշխանություն դառնալով ոնց է այդքան արագ անհանդուրժող դառնում ընդդիմության նկատմամբ: Ոնց են այդքան կարճ ժամանակում մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր ոճաբանական, նեյրոլինգվիստիկ  ինչ-որ բաներով փորձել շեղել քննարկումը կամ փորձել ձեռ առնել քաղաքական մրցակիցներին: Այս առումով շատ լավ խոսք կա Աստվածաշնչում ասվում է՝ գայթակղություն լինելու է, բայց վայ նրան, ում միջոցով դա կլինի: Բնականաբար գայթակղությունը կար անցնել չափն ու սահմանը եւ կային նաեւ անցնողներ: Մեր գործընկերները մեզ լավ ճանաչելով գիտեն, որ չի լինում այնպես, որ մենք նման պայմաններում չարձագանքենք»,-ասաց Մարուքյանը:

Նա անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե աղքատությունը մարդկանց գլխի մեջ է. «Որն է պատճառը, որ դա բուռն քննադատություն է առաջանում: Մտովի հետ եմ գնում 90-ականները, երբ ես երեխա էի, հայրս էլ քաղաքական գործիչ էր, ես հիշում եմ, որ երբ մենք աղքատ էինք, ով էր մեղավոր: Միակ եւ անկրկնելի մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին երբ մենք աղքատ էինք, դրա միակ եւ անկնկնելի մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր: Մինչեւ 2018 թվականը աղքատության համար միակ եւ անկնկնելի մեղավորը Սերժ Սարգսյանն էր: Այդպիսին է քաղաքական համակարգը: Մենք այդպես ենք սովորեցված:

Հետո հեղափոխություն է տեղի ունենում եւ հեղափոխությունը հայտարարում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է, դուք պետք է այնպես անեք, որ հաղթահարեք աղքատությունը, եւ տնտեսական հեղափոխություն կլինի: Բնականաբար, այստեղ կան շատ կարեւոր թեզեր, որ նախաձեռնողականության, ակտիվ լինելու հարց կա, բայց այստեղ երկրորդ հարցն է գալիս՝ բա կառավարիչներն ինչի՞ համար են պատասխանատու: Հետո մյուս հարցն է գալիս՝ բա առաջ երեք առաջնորդներն ինչի՞ համար էին մեղավոր, որ մենք աղքատ ենք, իսկ 4-րդ առաջնորդն ասում է ես չեմ մեղավոր, դուք եք մեղավոր, աղաքատությունը ձեր գլուխների մեջ է: Դրա համար սկսվում է քննադատությունը: Մենք սովոր ենք նրան, որ պետությունն է պարտավոր այնպես անել, որ մենք երջանիկ լինենք»,-ասաց ԼՀԿ առաջնորդը:

Նա նկատեց, որ 20 տարուց ավելի մարդկանց հավատացրել են, որ հենց կոռուպցիա չլինի, լավ կապրեք, մեկ էլ կոռուպցիա չկա, բայց բոլորը լավ չեն ապրում. «Հարց է ծագում՝ բա ինչի՞ լավ չենք ապրում: Հետո, պարզվում, է, որ աղքատությունը ձեր գլուխների մեջ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ