News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե որեւէ մեկն իմ խոսքում մուննաթ կամ հեգնանք է զգացել, ես ներողություն եմ խնդրում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Մյուս կողմից ուզում եմ ասել, որ դա ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետեւ ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք ու լիաթոք, եւ եթե այսօրվա իմ խոսքում եւ հետագայում ինչ-որ մեկը տպավորություն կստանա, թե ինչ-որ մեկի վրա մուննաթ եմ գալիս, կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, միանգամից ասեմ, որ դա սխալ տպավորություն է»,-ընդգծեց վարչապետը:

Նա անդրադարձավ նաեւ նոր Ազգային ժողովի մասին. «Միանգամից արձանագրեմ, որ համարում եմ սա նոր որակի խորհրդարան: Այս երեք օրվա քննարկումները դա ցույց տվեցին:Ուզում եմ հիշեցնել, որ երկար տարիներ սա նույնպես մեր երկրի անլուծելի թվացող հարցերի շարքում է եղել: Կարող ենք արձանագրել, որ այս խնդիրը լուծված է, մենք ունենք այլ որակի խորհրդարան այն պարագայում, երբ ես շատ ներկաներից ճանաչելով կարող եմ ասել, որ այստեղ արձանագրվել, արտահայտվել է հնարավոր ինտելեկտուալ պոտենցիալի մի փոքր մասը միայն: Ես համոզված եմ, որ այդ պոտենցիալը նոր դրսեւորումներ կունենա; Հույս ունեմ, որ դա նույնպիսի որակների կբերի մեր նոր օրենսդրության մեջ»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ